երկուշաբթի, հունիս 9
9 / 6 / 2025
Զելենսկին Մակրոնին շնորհակալություն է հայտնել՝ Ուկրաինային օգնելու համար

Զելենսկին Մակրոնին շնորհակալություն է հայտնել՝ Ուկրաինային օգնելու համար

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հեռախոսազրույց է ունեցել ֆրանսիայի իր գործընկեր Էմանուել Մակրոնի հետ: Այս մասին Զելենսկին հայտնել է իր թվիթերյան էջում:

Նա նշել է, որ Ֆրանսիան կարևոր դեր է խաղում խաղաղության բանաձևում, հատկապես միջուկային անվտանգության հարցում.

՛՛Մենք նաև քննարկել ենք գլոբալ հարավի երկրներին գագաթնաժողովին մասնակցելու խրախուսման կարևորությունը և համաձայնեցրել ենք մեր դիրքորոշումները այդ հարցում:

Մենք համակողմանիորեն քննարկել ենք իրավիճակը ճակատում, հատկապես Խարկովի ուղղությամբ: Խոսել ենք Ուկրաինայի պաշտպանության, հատկապես հակաօդային պաշտպանության, հրետանու, հեռահար հրթիռների և զինամթերքի կարիքների մասին։

Ես շնորհակալություն եմ հայտնել նախագահ Մակրոնին՝ Ուկրաինային Ֆրանսիայի հզոր պաշտպանական օգնություն տրամադրելու համար և հրավիրել եմ նրան մոտ ապագայում այցելել Ուկրաինա՛՛,-գրել է Զեկենսկին:

 

  • Կիսվել: