ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Արաքս-Երևան երթուղով ընթացող էլեկտրագնացքը բախվել է բեռնատարին. մեղավորը փախուստի է դիմել

Արաքս-Երևան երթուղով ընթացող էլեկտրագնացքը բախվել է բեռնատարին. մեղավորը փախուստի է դիմել

Հուլիսի 11-ին, Մասիս-Էջմիածին հատվածում, Արաքս-Երևան երթուղով ընթացող ուղևորատար էլեկտրագնացքը բախվել է ապօրինի սարքավորված երկաթուղային գծանցումում հայտնված անհայտ մեքենային: Այս մասին տեղեկացնում է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն:

«Բեռնատար ավտոմեքենայի վարորդը չարտոնված անցումով փորձել է հատել երկաթուղային գծերը էլեկտրագնացքի դիմաց, ինչի արդյունքում գնացքը հարվածել է մեքենայի թափքին: ՃՏՊ-ում մեղավոր վարորդը փախուստի է դիմել պատահարի վայրից»,- հայտնում է Ընկերությունը՝ հավելելով՝ դեպքի մասին տեղեկացրել է հանրապետության իրավապահ մարմիններին:

Ավտոմեքենաների վարորդների մեղքով երկաթուղում վթարների թվի աճի հետ կապված՝ Հարավկովկասյան երկաթուղին ավտովարորդներին կոչ է անում իրենց առողջությունը, կյանքը և ունեցվածքը պահպանելու համար զգոն լինել երկաթուղային գծերը հատելիս և խստորեն պահպանել երթևեկության կանոնները. <Հորդորում ենք չօգտագործել անօրինական անցումներ և հատել գծերը միայն հատուկ նախատեսված և սարքավորված վայրերում>:

  • Կիսվել: