երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների իրացման հերթական բացահայտումը (տեսանյութ)

Առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների իրացման հերթական բացահայտումը (տեսանյութ)

ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի վարչությունում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Երևան քաղաքի 51-ամյա մի բնակիչ ձեռք է բերում առանձնապես խոշոր չափերով տարբեր տեսակի թմրամիջոցներ և զբաղվում դրանց իրացմամբ։

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ վերոհիշյալ տղամարդը թմրամիջոցները պահում է իր բնակության վայրում և հենց այնտեղից էլ իրացնում է։

Փաստով նախաձեռնվեց քրեական վարույթ:

ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները և համագործակցելով Երևան քաղաքի վարչության և Կենտրոնական բաժնի ծառայողների հետ, դեկտեմբերի 22-ին Տիգրան Մեծի պողոտայում հայտնաբերել, թմրամիջոցներ ձեռք բերելու, պահելու և իրացնելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել և ոստիկանության Կենտրոնական բաժին են տեղափոխել 51-ամյա տղամարդուն:

Նույն օրը, դատարանի որոշմամբ, խուզարկություն է կատարվել նրա՝ Երևան քաղաքի Արհեստավորների 1-ին փողոցում գտնվող բնակության վայրում: Հայտնաբերվել է 1,47 գրամ մեթամֆետամին, 0,93 գրամ հերոին, ափիոնի 5 փաթեթ՝ ընդհանուր 52,95 գրամ քաշով, 8,06 գրամ սև-շագանակագույն հեղուկով ներարկիչ, 5,75 գրամ քաշով թափանցիկ հեղուկով ներարկիչ, մեթադոնային լուծույթով յոթ տարա, սև-շագանակագույն հետքերով փաթեթներ, սև-շագանակագույն հետքերով մետաղյա շերեփ, գդալներ և էլեկտրական կշեռքներ, լուսազդանշան արձակող սարք և դրա համար նախատեսված 3 փամփուշտ:

51-ամյա տղամարդը ձերբակալվել է։

Քրեական վարույթը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

  • Կիսվել: