հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Առանձնացվել են ծերանալու 3 փուլ

Առանձնացվել են ծերանալու 3 փուլ

Գիտնականներն առանձնացրել են մարդու ծերացման 3 փուլ: Այս մասին հաղորդում է Nature Medicine բժշկական ամսագիրը:

Ըստ գիտնականների՝ ծերացման առաջին փուլը սկսվում է 34 տարեկանից, երկրորդը՝ 60 տարեկանից, իսկ երրորդը՝ 78: Նման բաժանումը կապվում է արյան մեջ սպիտակ գնդիկների տեղաշարժի հետ, որը մարդու օրգանիզմում կատարվում է համապատասխան տարիքում:

Ավելի վաղ փորձագետները նշել էին այն մթերքները, որոնք օգնում են պահպանել երիտասարդությունը և մաշկի առաձգականությունը: Այդ մթերքներից են՝ լոլիկը, բրոկոլին և կանաչ թեյը:

  • Կիսվել: