երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Առանց պաշտպանիչ դիմակի անձանց մուտքը ՃՈ ստորաբաժանումներ սահմանափակվելու է

Առանց պաշտպանիչ դիմակի անձանց մուտքը ՃՈ ստորաբաժանումներ սահմանափակվելու է

Ոստիկանությունը տեղեկացնում է, որ COVID-19 համավարակի հնարավոր տարածումը կանխելու նպատակով ճանապարհային ոստիկանության վարչական մասի շենք, ինչպես և բոլոր տարածքային ստորաբաժանումներ (ներառյալ՝ հաշվառման-քննական ստորաբաժանումներ) մուտք գործելու համար պարտադիր է կրել պաշտպանիչ դիմակ։

Առանց պաշտպանիչ դիմակի ներկայացած անձանց մուտքը ճանապարհային ոստիկանության ստորաբաժանումներ սահմանափակվելու է։

Ոստիկանությունը հորդորում է պահպանել հակահամաճարակային կանոնները:

  • Կիսվել: