երեքշաբթի, հուլիս 14
14 / 7 / 2026
Արամ Ա. Վեհափառ Հայրապետը հետևում է Քեսապի շուրջ բռնկված վտանգալից հրդեհին

Արամ Ա. Վեհափառ Հայրապետը հետևում է Քեսապի շուրջ բռնկված վտանգալից հրդեհին

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը հետևում է Քեսապի շուրջ բռնկված վտանգալից հրդեհին, հայտնում են Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսարանից։

Վերջին օրերու ընթացքին Լաթաքիոյ շուրջ գտնուած անտառներուն մէջ ծայր տուած հրդեհը այսօր փաստօրէն հասած է Քեսապի մօտակայքը: Հակառակ Սուրիոյ պետութեան գերագոյն ջանքերուն, ցարդ կարելի չէ եղած հրդեհը մարել: Անտառային շրջաններուն մէջ սկսած փոթորիկը պատճառ դարձած է, որ հրդեհը առաւել եւս բորբոքի: Այսօր, նոր ծաւալ ստացած է հրդեհը եւ անմիջական վտանգի տակ կը գտնուի Քեսապի առաջին գիւղը՝ Տիւզաղաճը:

Յայտնենք, որ Վեհափառ Հայրապետը հայ համայնքի պատասխանատուներուն հետ մնայուն կապի մէջ է:

Տեսանյութը՝ հղմամբ։ 

  • Կիսվել: