ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Արամ Ա-ն Իրանի հրավերով կմասնակց իսլամ-հայ քրիստոնեություն կրոնական երկխոսությանը. Թեհրանի հայոց թեմի առաջնորդ

Արամ Ա-ն Իրանի հրավերով կմասնակց իսլամ-հայ քրիստոնեություն կրոնական երկխոսությանը. Թեհրանի հայոց թեմի առաջնորդ

Իրանի իսլամական հանրապետությունը Մեծի Տանն կիլիկիո Կաթողիկոս Արամ Ա-ին հրավիրել է մասնակցել Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության և Իրանի մշակոյթի և իսլամական հարաբերությունների կազմակերպության միջև կայանալիք հերթական 9-րդ համագումարին, գրում է parstoday.ir-ը:

Հրավերը Իսլամական մշակույթի և հաղորդակցության կազմակերպության տնօրեն՝ Հոջաթ. Մոհամմադ Մեհդի Իմանի Փուրի կողմից փոփխանցվել է Թեհրանի հայոց թեմի առաջնորդ՝ Տեր Սեպուհ Ս. Արք. Սարգսյանին:

Սրբազան Հոր հետ հանդիպման ժամանակ, Հոջաթ. Մոհամմադ Մեհդի Իմանի Փուրն ասել է.«Բարեբախտաբար, իսլամի և հայ քրիստոնեության միջև լավ երկխոսություններ են տեղի ունեցել, և մենք պատրաստ ենք մի քանի ամսից դրա նոր փուլն անցկացնել Թեհրանում»:

Թեհրանի Հայոց թեմի առաջնորդն՝ Սեպուհ Արք. Սարգսյանն ասել է.« Մեծի Տանն կիլիկիո Կաթողիկոս Արամ Ա-ն այդ համագումարին մասնակցելուց բացի, հանդիպում է ունենալու Իրանի հայ համայնքի հետ»:

  • Կիսվել: