շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Առաջիկայում մենք կունենանք տարածաշրջանային մթնոլորտի էական փոփոխություն․ Փաշինյան

Առաջիկայում մենք կունենանք տարածաշրջանային մթնոլորտի էական փոփոխություն․ Փաշինյան

Որևէ կասկած չկա, որ մեր բոլոր գերեվարված եղբայրները շուտով վերադառնալու են հայրենիք։ Այս մասին այսօր Հանրապետության hրապարակում հրավիրած հանրահավաքի ժամանակ հայտարարեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

Վերջինս նշեց, որ Մեր 15 գերիների վերադարձը, որը մի քանի օր առաջ տեղի ունեցավ, հույս է ներշնչում, որ առաջիկայում մենք կունենանք տարածաշրջանային մթնոլորտի էական փոփոխություն:

 «Կարևոր է, որ հումանիտար հարցերում իրադարձությունները տեղի ունենան հնարավորինս արագ, օր առաջ, առանց հակահումանիստական ու հակամարդկային սակարկումների, և Հայաստանն արտահայտում է իր պատրաստակամությունը նման քայլերով առաջ գնալու և մեր այս դիրքորոշումը մեր բոլոր միջազգային գործընկերները տեսել են և համոզվել են դրանում»,-ասաց Փաշինյանը:

  • Կիսվել: