երեքշաբթի, մարտ 18
18 / 3 / 2025
Հանդիպել են ՀՀ-ի և Ադրբեջանի ռազմագերիների, պատանդների և անհայտ կորած քաղաքացիների հարցերով հանձնաժողովների ներկայացուցիչները

Հանդիպել են ՀՀ-ի և Ադրբեջանի ռազմագերիների, պատանդների և անհայտ կորած քաղաքացիների հարցերով հանձնաժողովների ներկայացուցիչները

2025 թվականի փետրվարի 7-ին Ադրբեջանի և Հայաստանի պետական սահմանին տեղի է ունեցել Ադրբեջանի Հանրապետության ռազմագերիների, պատանդների և անհայտ կորած քաղաքացիների հարցերով պետական հանձնաժողովի և Հայաստանի Հանրապետության ռազմագերիների, պահվող և անհայտ կորած անձանց հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի ներկայացուցիչների հանդիպումը:

Ըստ Ադրբեջանի Հանրապետության ռազմագերիների, պատանդների և անհայտ կորած քաղաքացիների հարցերով պետական հանձնաժողովի տարածած հաղորդագրության՝ հանդիպմանը մտքեր են փոխանակվել անհայտ կորած անձանց ճակատագիրը պարզելու հարցի շուրջ, և պայմանավորվածություն է ձեռք բերվել հանձնաժողովների միջև երկկողմ հիմունքներով քննարկումները շարունակելու վերաբերյալ:

 

 

  • Կիսվել: