կիրակի, մարտ 16
16 / 3 / 2025
Բաքվի դատարանում շարունակվել է Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության դեմ հարուցված շինծու գործերով կեղծ «դատավարությունը»

Բաքվի դատարանում շարունակվել է Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության դեմ հարուցված շինծու գործերով կեղծ «դատավարությունը»

Այսօր Բաքվի դատարանում շարունակվել է Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության դեմ հարուցված շինծու գործերով կեղծ դատավարությունը։ 

Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ հաջորդ նիստը նշանակված է փետրվարի 11–ին։

Նշվում է, որ փետրվարի 10-ին էլ կկայանա Ռուբեն Վարդանյանի գործով նիստը։

Հիշեցնենք, որ հունվարի 17-ից Ադրբեջանում ընթանում է Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով դատավարությունը: Մեղադրյալների թվում են նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը և այլք:

Նախկին պետնախարար և բարերար Ռուբեն Վարդանյանի գործը քննվում է առանձին վարույթով: Չնայած գործի նյութերը մյուսների հետ միավորելու նրա խնդրանքին՝ դատարանը որոշել է 422 հատորներից 400-ը դիտարկել առանձին:

Հունվարի 28–ին Բաքվի դատարանը մերժել է նաև Վարդանյանի փաստաբանի միջնորդությունը գործի նյութերին ծանոթանալու համար լրացուցիչ 30 օր տրամադրելու մասին։

  • Կիսվել: