հինգշաբթի, մայիս 22
22 / 5 / 2025
Առաջիկայում ձեռք կբերենք էլեկտրաավտոբուսներ. Գյումրիի քաղաքապետ

Առաջիկայում ձեռք կբերենք էլեկտրաավտոբուսներ. Գյումրիի քաղաքապետ

Առաջիկայում Գյումրիում ուղևորափոխադրումներ իրականացնելու նպատակով ձեռք կբերվեն էլեկտրաավտոբուսներ: Այս մասին այսօր ավագանու նիստի ժամանակ ասաց Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը:

Նա նշեց. ՛՛Մենք մեր քաղաքում էլեկտրաավտոբուսներ ենք ուեննալու, Եվրամիության ծրագիր ենք շահել, երեք տարում իրականացնելու ենք: Հիմա նաև մրցույթ կհայտարարենք՛՛:

Բալասանյանի խոսքով՝ նոր փոխադրամիջոցը հարմար է լինելու հենաշարժողական խնդիրներ ունեցողների, քայլակով, սայլակով տեղաշարժվողների համար:

՛՛450.000 եվրոյի սահմաններում կարող է 8 հատ ձեռք բերենք փոքրերից կամ 4 հատ մեծը գնենք: Մենք հիմա փնտրտուքի մեջ ենք, տեսնենք ինչպես կլինի, սա մեզ համար իդեալական տարբերակ է՛՛,-ասաց քաղաքապետը:

 

  • Կիսվել: