շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
   Առաջիկա շաբաթներին Ռուսաստանը կընդլայնի այն երկրների ցանկը, որոնց հետ կվերսկսվի օդային ավիահաղորդակցությունը

Առաջիկա շաբաթներին Ռուսաստանը կընդլայնի այն երկրների ցանկը, որոնց հետ կվերսկսվի օդային ավիահաղորդակցությունը

Մոսկվան հույս ունի առաջիկա շաբաթներին վերականգնել ավիահաղորդակցությունը պետությունների ավելի լայն շրջանակի հետ: Այս մասին «Կոմսոմոլսկայա պրավդա» ռադիոկայանի եթերում հայտարարել է ՌԴ ԱԳՆ Տեղեկատվության և մամուլի դեպարտամենտի տնօրենի տեղակալ Դենիս Միկերինը, գրում է TASS գործակալությունը։

«Համապատասխան նախարարությունների մակարդակով բանակցություններ են ընթանում մի շարք պետությունների հետ։ Եվ պայմանավորվածությունների ձեռքբերմանը զուգընթաց սկսվում է երկկողմանի երթևեկությունը։ Այժմ Մեծ Բրիտանիայի, Թուրքիայի և Տանզանիայի հերթն է։ Ես կարծում եմ, որ ժամանակի ընթացքում՝ մենք ավելի լայն ցուցակ կունենանք», - ասել է նա։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ռուսաստանը օգոստոսի 1-ից վերսկսում է ավիահաղորդակցությունը Մեծ Բրիտանիայի, Թուրքիայի և Տանզանիայի հետ: Այս պետությունների քաղաքացիների համար կվերսկվեն մուտքի վիզաների և հրավերների տրամադրումը։

 

  • Կիսվել: