երկուշաբթի, հունիս 17
17 / 6 / 2024
Առաջիկա օրերին՝ կարճատև անձրև և ամպրոպ, ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա

Առաջիկա օրերին՝ կարճատև անձրև և ամպրոպ, ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա

Մայիսի 27-ի ցերեկը, 29-ին, 31-ին, հունիսի 1-ին հանրապետության առանձին շրջաններում, 28-ին և 30-ին շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև են ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։

Քամին՝ հարավարևմտյան՝ 3-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը մայիսի 27-ի ցերեկը, 28-31-ը աստիճանաբար կբարձրանա 4-6, Լոռիում, Տավուշում, Սյունիքում՝ 8-10 աստիճանով։

Երևանում՝ մայիսի 27-ին երեկոյան ժամերին, հունիսի 1-ին հնարավոր է, 28-29-ը և 30-ին սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 16-20 մ/վ արագությամբ։ Մայիսի 31-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

  • Կիսվել: