ուրբաթ, հուլիս 4
4 / 7 / 2025
Առաջիկա օրերին առանձին շրջաններում սպասվում են կարճատև անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում

Առաջիկա օրերին առանձին շրջաններում սպասվում են կարճատև անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում

Երևան քաղաքում oգոստոսի 2-3-ը, 6-7-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր են կարճատև անձրև և ամպրոպ։

Օգոստոսի 4-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Սպասվում է նաև քամու ուժգնացում՝ ամպրոպի ժամանակ՝ 18-22 մ/վ, երեկոյան ժամերին՝ 14-18 մ/վ արագությամբ:

Հանրապետության տարածքում օգոստոսի 2-ի ցերեկը, 3-7-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ։

Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 18-23 մ/վ արագությամբ: Երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը օգոստոսի 3-5-ը աստիճանաբար կբարձրանա 4-8 աստիճանով։

  • Կիսվել: