երեքշաբթի, հունիս 24
24 / 6 / 2025
Առաջարկվում է ՀՀ-ում ներդնել հեռակառավարվող բժշկական սպասարկման համակարգ

Առաջարկվում է ՀՀ-ում ներդնել հեռակառավարվող բժշկական սպասարկման համակարգ

2019թ․ պիլոտային ծրագրի շրջանակներում Հայաստանում ստեղծվել է ArMed համակարգը, որում ներառված են երկրի մի քանի բժշկական հաստատություններ։ Դրա մեջ նախատեսված է ներգրավել առողջապահության բոլոր օբյեկտները՝ առանց բացառության, այդ թվում՝ դեղատնային ցանցը։ Այս միջոցառումը կոչված է 80-90 տոկոսով կրճատել թղթային փաստաթղթաշրջանառությունը եւ բարձրացնել բնակչության բուժսպասարկման որակը:

Այս մասին ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի հանձնաժողովում «Բնակչության բժշկական օգնության, սպասարկման  մասին» օրենքում եւ հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրենսդրական նախագծերի փաթեթի քննարկման ժամանակ ասաց առողջապահության փոխնախարար Անահիտ Ավանեսյանը։

Նա նշեց, որ օրենսդրական փաթեթով առաջարկվում է Հայաստանում հեռակառավարվող բժշկական սպասարկման համակարգ ներդնել: խոսքը էլեկտրոնային ձեւաչափով խորհրդատվական օգնության տրամադրման, ինչպես նաեւ նույն եղանակով դեղատոմսերի դուրսգրման մասին է:

Ավանեսյանն ասաց, որ ընթացիկ տարում ներդրվել է պահուստային սերվեր։ Նոր համակարգի կիրառման կարգը կորոշի կառավարությունը։

  • Կիսվել: