չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Առաջարկվում է դպրոցի տնօրենի ընտրությունն իրականացնել մինչև գործող տնօրենի պաշտոնավարման ավարտը․ Անդրեասյան

Առաջարկվում է դպրոցի տնօրենի ընտրությունն իրականացնել մինչև գործող տնօրենի պաշտոնավարման ավարտը․ Անդրեասյան

Այս պահին e-draft հարթակում հանրային քննարկման են դրված դպրոցների տնօրենների, ինչպես նաև քոլեջների և ուսումնարանների տնօրենների ընտրության կարգերի փոփոխությունները: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԿԳՄՍ փոխնախարարի պաշտոնակատար Ժաննա Անդրեասյանը:

՛՛Կուզեի ընդգծել մեկ կարևոր հանգամանք.

երկու դեպքում էլ առաջարկում ենք հրաժարվել ժպ-ների ինստիտուտից և հաստատության տնօրենի ընտրությունն իրականացնել մինչև գործող տնօրենի պաշտոնավարման ավարտը՝ ապահովելով հարթ անցում՝ խուսափել ժպ-ների նշանակման և այդ ընթացքում տարաբնույթ ինտրիգների հյուսման, հաստատության փաստացի կառավարման մասով առաջացող խնդիրներից, նաև կրճատել վարչարարությունը, օրինակ՝ կրկնակի հանձնման-ընդունման գործընթացը, ավելի արդյունավետ պլանավորում իրականացնել՛՛,-նշել է նա։

  • Կիսվել: