երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Արագիլները կրկին աղտոտվում են ու սատկում. բնապահպանն ահազանգում է (տեսանյութ)

Արագիլները կրկին աղտոտվում են ու սատկում. բնապահպանն ահազանգում է (տեսանյութ)

Արագիլները կրկին աղտոտվում են ու սատկում բնության նկատմամբ մեր բոլորի վերաբերմունքի պատճառով։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում ահազանգել է բնապահպան Լևոն Գալստյանը՝ հրապարակելով տեսանյութ:

Նա նաև նշել է. ՛՛7-8 տարի է այս խնդիրն այդպես էլ չեն կարողանում լուծել պետական կառույցները։
Այս ահազանգը ստացել ենք Արարատի մարզի Դաշտավան գյուղից, որտեղից մեզ հայտնեցին, որ կան մահվան եզրին հասած բազմաթիվ աղտոտված արագիլներ՛՛։

  • Կիսվել: