կիրակի, հունիս 7
7 / 6 / 2026
Արագածոտնում «Opel»-ը բախվել է հողաթմբերին և գլխիվայր շրջվելով՝ բախվել ծառին. կան վիրավորներ

Արագածոտնում «Opel»-ը բախվել է հողաթմբերին և գլխիվայր շրջվելով՝ բախվել ծառին. կան վիրավորներ

Այսօր՝ ապրիլի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 08:10-ի սահմաններում «Opel» մակնիշի ավտոմեքենան Արմավիր-Գյումրի H17 ավտոճանապարհի Արագած-Գետափ հատվածում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբերին և գլխիվայր շրջվելով՝ բախվել ծառին, հաղորդում է Shamshyan.com–ը։

Վթարի հետևանքով 3 հոգի տեղափոխվել են «Թալին» բժշկական կենտրոն։

 

Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած Թալինի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։

Դեպքի վայր է ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Թալինի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են ավտոմեքենայի սեփականատիրոջ, վարորդի և վիրավորների ինքնությունը։

  • Կիսվել: