չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Արագածոտնում «Mercedes»-ը բախվել է բետոնե էլեկտրասյանը, հայտնվել դաշտում. ընտանիքի չորս անդամները հոսպիտալացվել են

Արագածոտնում «Mercedes»-ը բախվել է բետոնե էլեկտրասյանը, հայտնվել դաշտում. ընտանիքի չորս անդամները հոսպիտալացվել են

Այսօր՝ մարտի 4-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում:

Ինչպես հայտնում է SHAMSHYAN.com-ը, ժամը 08:30-ի սահմաններում Վանաձորի բնակիչ, 46-ամյա Նորայր Դավթյանը իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտճոնապարհի 52-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե էլեկտրասյանը և հայտնվել դաշտում:

Վթարի հետևանքով ուղևորներ, Վանաձորի բնակիչներ, 66-ամյա Ռոզիկ Դավթյանը, 19-ամյա Լուսինե Դավթյանն ու 19-ամյա Լիլիթ Դավթյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աշտարակ» բժշկական կենտրոն:

Վարորդն ու վիրավորներն ընտանիքի անդամներ են, իսկ Լուսինե և Լիլիթ Դավթյանները՝ երկվորյակ քույրեր:

 
 

  • Կիսվել: