երեքշաբթի, սեպտեմբեր 1
1 / 9 / 2026
 Արագածոտնի մարզում ЗИЛ-ը Թալինի ճանապարհին կողաշրջվել է, կա վիրավոր

Արագածոտնի մարզում ЗИЛ-ը Թալինի ճանապարհին կողաշրջվել է, կա վիրավոր

Այսօր՝ հուլիսի 11-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 09։30-ի սահմաններում ЗИЛ մակնիշի բեռնատարը Երևան-Գյումրի ավտոճանապարհի 53 կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում կողաշրջվել է։  

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է «Թալին» բժշկական կենտրոն: 

Վթարի փաստով քննչական բաժնում վարույթ է նախաձեռնվել։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վիրավոր վարորդի ինքնությունը։ 

 

  • Կիսվել: