շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Արագածոտնի մարզում տրակտորիստը «Բելառուս»-ով խոտ հնձելու ժամանալ կողաշրջվել է. նրան տեղափոխել են հիվանդանոց

Արագածոտնի մարզում տրակտորիստը «Բելառուս»-ով խոտ հնձելու ժամանալ կողաշրջվել է. նրան տեղափոխել են հիվանդանոց

Երեկ՝ հուլիս 6-ին,  արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 19:00-ի սահմաններում Արագածոտնի մարզի բնակիչ, 28-ամյա Ժորա Մկրտչյանը իր վարած «Բելառուս» մակնիշի տրակտորով  Սարալանջ գյուղի հարակից դաշտում խոտ հնձելու ժամանակ կողաշրջվել է: 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ժ. Մկրտչյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Ապարան» բժշկական կենտրոն: Դեպքի վայր է ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արագածոտնի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատը՝  1 մարտական հաշվարկով:

Ժանանել են նաև  ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի  1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ:  

Տեղում հետքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Անուշավան Աղաջանյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

  • Կիսվել: