ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Արագածոտնի մարզում կատարվել է կորոնավիրուսային համավարակի դեմ 50329 պատվաստում

Արագածոտնի մարզում կատարվել է կորոնավիրուսային համավարակի դեմ 50329 պատվաստում

Դեկտեմբերի 8-ի դրությամբ՝ Արագածոտնի մարզում կատարվել է 50329 պատվաստում, որից առաջին դեղաչափը ստացել են 31449 անձ, 2-րդը՝ 18880 անձ: Շարժական պատվաստումային խմբերի կողմից կատարվել է 2857 պատվաստում:

Sputnik V պատվաստանյութով՝ 7629 պատվաստում
Sinopharm պատվաստանյութով՝ 25 737 պատվաստում
AstraZeneca պատվաստանյութով՝ 7288 պատվաստում
CoronaVac պատվաստանյութով՝ 4534 պատվաստում
Moderna պատվաստանյութով՝ 5141 պատվաստում

Կորոնավիրուսային համավարակի դեմ բոլոր պատվաստումներն իրականացվում են անվճար հիմունքներով. պատվաստումը նվազեցնում է վարակի տարածումը, հիվանդության ծանր և ծայրահեղ ծանր ընթացքը և կանխում մահվան ելքերը։

  • Կիսվել: