շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Արագածոտնի մարզում բախվել են Volkswagen Vento-ն ու Opel Zafira-ն, իսկ հետո բախվել են բետոնե արգելապատնեշներին. կա 1 զոհ, 1 վիրավոր

Արագածոտնի մարզում բախվել են Volkswagen Vento-ն ու Opel Zafira-ն, իսկ հետո բախվել են բետոնե արգելապատնեշներին. կա 1 զոհ, 1 վիրավոր

Երեկ՝ մարտի 14-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 19։10-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 78 կմ հատվածում բախվել են Vokswagen Vento և Opel Zafira մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Թալին» բժշկական կենտրոն։ 

Վիրավորներից մեկին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները՝ օգտագործելով հատուկ տեխնիկա։  

Մինչ դեպքի վայրում աշխատում էր ՃՈ 2-րդ սպայականգ ումարտակի 2-րդ վաշտի ավագ հետաքննիչներ Հայկ Դավթյանն ու Վահագն Էլոյանը, հիվանդանոցից ահազանգ է ստացվում ոստիկանության Թալինի բաժին, որ վիրավորներից մեկը, գիտակցության չգալով, մահացել է։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Թալինի բաժնի պահպանվող հատուկ տարածք։  Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածի և վիրավորի ինքնությունը։

  • Կիսվել: