Արագածոտնի մարզի եզդիական համայնքների դպրոցները համախմբվել են մշակութային հարթակում
Արագածոտնի մարզպետի աշխատակազմի նախաձեռնությամբ Արագածոտնի մարզի Ռյա-Թազա համայնքի սրբավայրում մայիսի 5-ին տեղի է ունեցել ազգային փոքրամասնություններին նվիրված «Մենք մեր տանն ենք» խորագրով միջոցառում-մրցույթը։
Մրցույթին մասնակցել են եզդիական համայնքների դպրոցական թիմեր, որոնք ներկայացրել են իրենց ազգային մշակույթը՝ երգ, պար, ասմունք, ազգային ուտեստներ։
Արագածոտնի մարզպետի աշխատակազմի կողմից մրցույթին ակտիվ մասնակցության համար պատվոգրեր են հանձնվել Ռյա- Թազայի, Ալագյազի,Սիփանի,Սադունցի, Շամիրամի, Ջամշլուի, Շենկանի, Ճարճակիսի, Ավշենի,Կանիաշիրի դպրոցներին։








