շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Արագածի տարածաշրջանում, Թալին, Ապարան, Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքներում ձյուն է տեղում

Արագածի տարածաշրջանում, Թալին, Ապարան, Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքներում ձյուն է տեղում

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։

Փակ է Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը։

Քարաթափման վտանգի պատճառով Զովունի գյուղից դեպի Կորեայի ձոր տանող ավտոճանապարհը ժամանակավորապես փակ է։

Դժվարանցանելի են Մաստարա-Գյումրի ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը (կցորդիչով բեռնատարների համար)։

Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանում, Թալին, Ապարան, Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքներում տեղում է ձյուն:

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

  • Կիսվել: