հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Արաբկիրում նախատեսվում է կառուցել ժամանակակից ճեմուղի

Արաբկիրում նախատեսվում է կառուցել ժամանակակից ճեմուղի

Արաբկիրում Կոմիտասից մինչև Հովսեփ Էմին փողոց նախատեսվում է կառուցել ժամանակակից ճեմուղի՝ 1,2 կմ երկարությամբ և մինչև 8 մ լայնությամբ, և նրան զուգահեռ հեծանվային ճանապարհ՝ 2 մ լայնությամբ, որը հագեցած կլինի գեղեցիկ լուսավորությամբ, կունենա առանձնացված մանկական և առատ կանաչ տարածքներ: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։

Էսքիզները պատրաստ են, կայացել է նախագծման աշխատանքների մրցույթը։

  • Կիսվել: