շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Արաբկիրում այսօր 100-ամյակ է նշվում

Արաբկիրում այսօր 100-ամյակ է նշվում

Արաբկիրում այսօր 100-ամյակ է նշվում: Եվգենյա Սարգսյանը ծնվել է 1922 թ. փետրվարի 15-ին՝ Մեծ Հայքի Վասպուրական նահանգի Գողթան գավառի (Նախիջևան) Փառակա գյուղում: 100-ամյա մանկավարժն իր երկարակեցության գաղտնիքը համարում է համբերատարությունն ու նվիրված աշխատանքը: Այս մասին տեղեկանում ենք Արաբկիր վարչական շրջանի ֆեյսբուքյան էջից:

‹‹Կրծքին աշխատանքի հերոսի շքանշաններ են՝ մեկդարյա վաստակի վավերագրեր: Վեց զավակ է մեծացրել, բայց թոռների ու ծոռների թիվը չի բարձրաձայնում. ասում է՝ չի կարելի:

Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Դանիելյանը Եվգենիա տատիկի հուշամեդալները համալրում է ‹‹Խրիմյան Հայրիկ›› հուշադրամով. ‹‹Շատ ուրախ եմ, որ Արաբկիրում ունենք 100 տարին լրացած մայր, տատ և ուսուցիչ: Խոնարհվում եմ Ձեր վաստակի առաջ, և շնորհակալ եմ Ձեր ընտանիքին այսքան սիրով, ջերմությամբ ու հոգատարությամբ Ձեզ շրջապատելու համար››,-նշված է ֆեյսբուքյան էջում:

  • Կիսվել: