երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Պարույր Սևակի ծննդյան 100-ամյակի հոբելյանական հանձնաժողովը 2024-ին հոբելյանական միջոցառումների կազմակերպման նպատակով հավաքագրում է առաջարկներ

Պարույր Սևակի ծննդյան 100-ամյակի հոբելյանական հանձնաժողովը 2024-ին հոբելյանական միջոցառումների կազմակերպման նպատակով հավաքագրում է առաջարկներ

ՀՀ կրթության, գիտության և մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի հրամանով ստեղծված՝ Պարույր Սևակի ծննդյան 100-ամյակի հոբելյանական հանձնաժողովը 2024 թվականին հոբելյանական միջոցառումների կազմակերպման նպատակով հավաքագրում է առաջարկներ, հայտնում են նախարարության մամուլի ծառայությունից։ 

Հոբելյանական միջոցառումների առաջարկները ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին ուղղված գրությամբ անհրաժեշտ է ներկայացնել մինչև 2024 թվականի փետրվարի 12-ը՝ ուղարկելով [email protected][email protected] էլեկտրոնային հասցեներին:

Առաջարկը պետք է ներառի՝

  • հակիրճ բովանդակություն (1-2 էջ),
  • նախահաշիվ,
  • տեղեկատվություն անցկացման վայրի և ժամկետների վերաբերյալ,
  • տեղեկատվություն համաֆինանսավորման վերաբերյալ (առկայության դեպքում),
  • տեղեկատվություն դիմումատուի (անհատ, կազմակերպություն) և ստեղծագործական կազմի վերաբերյալ:

Հարցերի դեպքում անհրաժեշտ է զանգահարել ԿԳՄՍՆ մշակութային ժառանգության վարչություն, հեռ.՝ +374 10 599 629, Երանուհի Մարգարյանին:

  • Կիսվել: