ուրբաթ, հունիս 5
5 / 6 / 2026
Կարծում եմ՝ գնում ենք բացարձակ հաղթանակի. «Հաղթանակ» դաշինքի համայնքապետի թեկնածու Սևակ Խաչատրյան

Կարծում եմ՝ գնում ենք բացարձակ հաղթանակի. «Հաղթանակ» դաշինքի համայնքապետի թեկնածու Սևակ Խաչատրյան

Գործող իշխանություններից ամեն ինչ սպասելի է, բայց մտավախություն չկա, որ Վաղարշապատում ՔՊ-ի պարտության դեպքում Գյումրու սցենարը կարող է կրկնվել՝ ընդդիմադիր համայնքապետի նկատմամբ քրեական հետապնդման հարուցմամբ։ Այս մասին այսօր քվեարկելուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց «Հաղթանակ» դաշինքի համայնքապետի թեկնածու Սևակ Խաչատրյանը։

Նա հավելեց. «Կարծում եմ՝ գնում ենք բացարձակ հաղթանակի»:

Խաչատրյանը նշեց, որ ինքը քվեարկության է գնում հանուն համայնքի ապագայի ու զարգացման, որ կարողանան իրականացնել իրենց ծրագրերը՝ թե գյուղական, թե քաղաքային բնակավայրերի հետ կապված։

Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր Վաղարշապատում ՏԻՄ ընտրություններ են:

 

  • Կիսվել: