չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Արա Այվազյանը Քոքսին շնորհակալություն է հայտնել երկարամյա հայանպաստ գործունեության համար

Ապրիլի 27-ին ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը հանդիպում ունեցավ Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի ոգեկոչման միջոցառումներին մասնակցելու նպատակով Հայաստանում գտնվող ՄԹ խորհրդարանի ՄԹ-ՀՀ բարեկամության խմբի համանախագահ, բարոնուհի Քերոլայն Քոքսի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳ նախարարությունից:

Ողջունելով Բարոնուհի Քոքսին` Արա Այվազյանը խորին երախտագիտություն հայտնեց այս օրերին հայ ժողովրդի կողքին գտնվելու և երկարամյա հայանպաստ գործունեության համար։

Հանդիպման ընթացքում մտքեր փոխանակվեցին տարածաշրջանային կայունության և անվտանգության հարցերի շուրջ: Անդրադարձ կատարվեց Արցախում հումանիտար իրադրության հասցեագրման ուղղությամբ իրականացվող քայլերին։

  • Կիսվել: