չորեքշաբթի, օգոստոս 26
26 / 8 / 2026
Ապրիլի 23-ին Ախալքալաքում ջահերով երթ կանցկացվի

Ապրիլի 23-ին Ախալքալաքում ջահերով երթ կանցկացվի

Ջավախքի «Զորի Զորյան» երիտասարդական և Պատանեկան միությունները, Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակի՝ 108-րդ տարելիցին նվիրված ավանդական դարձած պահանջատիրական ջահերթը կանցկացնեն 2023 թվականի ապրիլի 23-ին, ժամը՝ 19:00-ին, գրում է jnews.ge-ն:

Ջահերթը սկիզբ կառնի Ախալքալաքի բերդերի տարածքից և կավարտվի Ախալքալաքի Սբ. Խաչ եկեղեցու բակում:

«Ապրիլի 23-ին, ժամը 19:00-ին կոչ ենք անում բոլորին միանալ մեզ՝ մասնակցելու մեր արդար պահանջատիրական երթին», – ասված է «Զորի Զորյան» երիտասարդական միության և Պատանեկան միության տարածած հաղորդագրության մեջ:

 

  • Կիսվել: