ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Ապրիլի 21-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, օդի ջերմաստիճանը կբարձրանա

Ապրիլի 21-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, օդի ջերմաստիճանը կբարձրանա

Ապրիլի 20-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 21-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Ապրիլի 22-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ արևմտյան` 3-6 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանն ապրիլի 21-24-ն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով:

Երևան քաղաքում՝

Ապրիլի 20-ի կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 14-17 մ/վ արագությամբ: Ապրիլի 21-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

  • Կիսվել: