հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
«Ապրելու երկիրը» ներկայացրել է «Երևան-Բուլվարի» և «Ֆրանասիայի հրապարակի» մեգանախագծերը. ինչ են առաջարկում

«Ապրելու երկիրը» ներկայացրել է «Երևան-Բուլվարի» և «Ֆրանասիայի հրապարակի» մեգանախագծերը. ինչ են առաջարկում

«Ապրելու երկիր» կուսակցությունը ներկայացնում է «Երևան-Բուլվարի» և
«Ֆրանասիայի հրապարակի» մեգանախագծերը։

«Երևան Բուլվար» մեգանախագծով Կենտրոն վարչական շրջանի՝ հետիոտնին
նախատեսված հատվածը վերադարձվելու է իրեն։ Մեգանախագծով առաջարկվում է
գոյություն ունեցող հինգ կանաչ գոտիները՝ Երեւանի 2750-ամյակի այգին,
Երեւանի 2800-ամյակի այգին, Ռուսաստանի հրապարակը, Մանկական այգին եւ
Անգլիական այգին միավորել մեկ միասնական՝ Երևան բուլվարում, հարակից
փողոցները դարձնել հետիոտնային, իսկ մեքենաների հոսքն ուղղորդել ստորգետնյա
անցումներ։ Այս ամենի արդյունքում ձեւավորվելու է ուղիղ և անվտանգ կապ
Հանրապետության Հրապարակից դեպի Ռուսաստանի Հրապարակ, ստեղծվելու են նաև
լրացուցիչ ստորգետնյա կայանատեղիներ։

Իսկ «Ֆրանսիայի հրապարակի» նախագիծը հնարավորություն կտա Սարյանի և
Կոնսերվատորիայի այգիները միացնել միմյանց, Սայաթ-Նովայի պողոտան
անխոչընդոտ կշարունակվի դեպի Բաղրամյան պողոտա՝ առանց լուսացույցային
կանգառի, իսկ Մաշտոցի պողոտան կունենա ևս մեկ ստորգետնյա թունել՝ ինչպիսին
պողոտայի սկզբնամասում։

  • Կիսվել: