երկուշաբթի, մայիս 12
12 / 5 / 2025
Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործընթացի շրջանակում Սեյրան Օհանյանը ներկայացել է դատախազություն

Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործընթացի շրջանակում Սեյրան Օհանյանը ներկայացել է դատախազություն

Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործընթացի շրջանակում պաշտպանության նախկին նախարար, Ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը ներկայացել է դատախազություն։ Այս մասին տեղեկանում ենք Դատախազությունից։

«Ինչպես գիտեք, համապատասխան ծանուցում էր հրապարակվել «Ազդարար» համակարգում՝ հրավիրելու պարոն Օհանյանին և նրան փոխկապված անձանց Գլխավոր դատախազություն՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործընթացի շրջանակում իրենց վերաբերող վարույթի նյութերին ծանոթանալու, դիրքորոշում հայտնելու նպատակով: Ինչն ընթացքի մեջ է: Պարոն Օհանյանը հնարավորություն է ունեցել գալու և ստանալու համապատասխան նյութերը», - տեղեկացրել է Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։

  • Կիսվել: