Ապօրինի թմրանյութ պահելու դեպք. Շիրակի քրեական ոստիկանների բացահայտումը
Հոկտեմբերի 30-ին Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչությունում ստացվել է հավաստի տեղեկություն, որ Ձորակապ գյուղի մի բնակիչ իր մոտ և տանն ապօրինի պահում է թմրանյութ: Նույն օրը` ժամը 20:40-ին, 48-ամյա տղամարդը ձերբակալվեց և տեղափոխվեց վարչություն: Նա ընդունեց, որ իրավապահների տեղեկությունը ճիշտ է։
ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից հայտնում են, որ Արթիկի և Անիի քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված զննությամբ տղամարդու տան խորդանոցում հայտնաբերվեց ընդհանուր մոտ 274 գրամ մարիխուանա և կանեփի չորացած ճյուղեր։
48-ամյա տղամարդը ձերբակալվել և տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Մուշի բաժին։
Նախաքննությունը շարունակվում է։


