ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Ապօրինի հրազեն պահած անձը ձերբակալվել է

Ապօրինի հրազեն պահած անձը ձերբակալվել է

Մարտի 17-ին ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի քրեական հետախույզները ապօրինի հրազեն պահելու և կրելու վերաբերյալ օպերատիվ տվյալներ ստացան, որոնք իրացրին Մալաթիայի բաժնի քրեական հետախույզների հետ։

Ոստիկանությունից հայտնում են, որ ժամը 14.00-ին Շահումյանի 4-րդ փողոցում հայտնաբերվեց ու Մալաթիայի բաժին բերման ենթարկվեց Երևանի բնակիչ, 29-ամյա մի տղամարդ՝ իր վարած «ԲՄՎ» ավտոմեքենայով հանդերձ։ Մեքենայի սրահում հայտնաբերված պայուսակում առանց գործարանային համարի ատրճանակ կար՝ լիցքավորված 5 փամփուշտով։ Ըստ փորձագետի՝ հայտնաբերվածը «ՏՏ» տեսակի հրազեն է, իսկ փամփուշտները՝ 7,62 մմ տրամաչափի:

Դեպքի արթիվ հարուցվել է քրեական գործ։

29-ամյա տղամարդը ձերբակալվել է:

Կատարվում է նախաքննություն։

  • Կիսվել: