երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Ապօրինի հրազենների կամավոր հանձնումներ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության բաժիններում

Ապօրինի հրազենների կամավոր հանձնումներ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության բաժիններում

Օրերս ոստիկանության Արմավիրի մարզային վարչության և վարչությանը ենթակա տարածքային բաժինների ծառայողներն ակտիվ բացատրական աշխատանք են իրականացրել բնակչության հետ՝ ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ։ Մասնավորապես, Արմավիրի բաժնում արձանագրվել է ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման երկու դեպք։ Մի դեպքում կամավոր հանձնել են «Կալաշնիկովի» ինքնաձիգ ու փամփուշտներ, մյուս դեպքում՝ հրացան ու դարձյալ փամփուշտներ։ Ոստիկանության Վաղարշապատի բաժնում ևս արձանագրվել է «Կալաշնիկովի» ինքնաձիգի կամավոր հանձնման դեպք՝ շնորհիվ բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի։

Բացատրական աշխատանք են իրականացրել նաև Մեծամորի բաժնի քրեական հետախույզները։ Արդյունքը՝ «Կալաշնիկովի» գնդացրի կամավոր հանձնման դեպք։ «Կալաշնիկովի» գնդացրի կամավոր հանձնման դեպք է արձանագրվել նաև Բաղրամյանի բաժնում՝ շնորհիվ Արմավիրի մարզային վարչության ու բաժնի քրեական հետախույզների բացատրական աշխատանքի։ Բաղրամյանի համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ էլ բաժնում արձանագրվել է ատրճանակի և զինամթերքի կամավոր հանձնման դեպք։ Կրկին հորդորում ենք ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնել ոստիկանություն՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

  • Կիսվել: