շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Ապօրինի հրազենի կամավոր հանձնումներ Երևանի վարչության տարածքային բաժիններում

Ապօրինի հրազենի կամավոր հանձնումներ Երևանի վարչության տարածքային բաժիններում

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության տարածքային բաժինների ծառայողները շարունակում են ակտիվ բացատրական աշխատանքը՝ բնակչության մոտ ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ։ Մասնավորապես, «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում արձանագրվել է «Կալաշնիկովի» ինքնաձիգի, հրացանի և ռազմամթերքի, այդ թվում՝ պայթուցիչով նռնակի կամավոր հանձնման դեպք։

Արդյունավետ բացատրական աշխատանք են իրականացրել նաև Արաբկիրի քրեական հետախույզներն ու համայնքային ոստիկանները, ինչի շնորհիվ արձանագրվել է «Կալաշնիկովի» ինքնաձիգների, նռնականետի արկերի և փամփուշտների կամավոր հանձնման դեպքեր։

«Կալաշնիկովի» ինքնաձիգի և փամփուշտների կամավոր հանձնման առումով արդյունավետ էր նաև ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողների բացատրական աշխատանքը։ Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման առումով առանձնահատուկ էր Մալաթիայի ոստիկանների բացատրական աշխատանքը, ինչի շնորհիվ արձանագրվել է «Կալաշնիկովի» ինքնաձիգների և պայթուցիչներով նռնակների կամավոր հանձնման դեպքեր։

Բացատրական աշխատանք են իրականացրել նաև Մաշտոցի բաժնի ծառայողները. արդյունքը՝ «Կալաշնիկովի» ինքնաձիգ, հրացան, ատրճանակ ու մեծ քանակությամբ ռազմամթերքի կամավոր հանձնումներ։ Քանաքեռ-Զեյթունի քրեական հետախույզների և անչափահասների գործերով ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ էլ մի քաղաքացի կամավոր հանձնել է «Մաուզեր» ինքնաձիգ ու փամփուշտներ։ Կրկին հորդորում ենք ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնել ոստիկանություն՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։ 

  • Կիսվել: