երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
ԱՊՀ մասնակից պետությունների ներկայացուցիչները քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները և այլ հարցեր

ԱՊՀ մասնակից պետությունների ներկայացուցիչները քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները և այլ հարցեր

Առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը առցանց մասնակցել է ԱՊՀ խորհրդի 35-րդ նիստին, որին ներկա է եղել ԱՀԿ եվրոպական տարածաշրջանի գրասենյակի ղեկավար Հանս Կլյուգեն, տեղեկացնում են առողջապահության նախարարությունից:

Օրակարգում էլեկտրոնային առողջապահություն, հեռաբժշկություն, հոգեկան առողջություն, կադրային ներուժի զարգացում, շաքարային դիաբետ, օնկոլոգիական հիվանդություններ հարցերն են, ինչպես նաև վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի ներկայիս իրավիճակը, առկա խնդիրներն ու դրանց հաղթահարման ուղիները:

ԱՊՀ մասնակից պետությունների ներկայացուցիչները քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները և այլ հարցեր:

Արտակ Ջումայանը ներկայացրել է առողջության առաջնային պահպանման օղակում բարեփոխումների ընթացքը, էլեկտրոնային առողջապահության ներդրման փորձը Հայաստանում:

Միջոցառման շրջանակներում կազմակերպվել է նաև «Էլեկտրոնային առողջապահություն և հեռաբժշկություն» խորագրով կլոր սեղան:

  • Կիսվել: