ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Ապատեղեկատվություն են տարածում, իբր այս օրերին Երեւանի քաղաքապետարանը մեկ անձից գնման միջոցով 2 մլն դոլարի ջուր է ձեռք բերել

Ապատեղեկատվություն են տարածում, իբր այս օրերին Երեւանի քաղաքապետարանը մեկ անձից գնման միջոցով 2 մլն դոլարի ջուր է ձեռք բերել

Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ հերքելով այն լուրը, թե իբր այս օրերին Երևանի քաղաքապետարանը մեկ անձից գնման միջոցով 2 մլն դոլարի ջուր է ձեռք բերել:

«Որոշ օգտատերեր ապատեղեկատվություն են տարածում, իբր այս օրերին Երեւանի քաղաքապետարանը մեկ անձից գնման միջոցով 2 մլն դոլարի ջուր է ձեռք բերել։ 

Հայտնում ենք, որ սույն տեղեկությունը ամբողջությամբ չի համապատասխանում իրականությանը։ 

ՀՀ  իրավապահ մարմինները ռազմական դրության ռեժիմից բխող իրավակարգավորումների համապատասխան ապատեղեկատվությունը տարածող բոլոր օգտատերերի և լրատվամիջոցների նկատմամբ այս պահին անհրաժեշտ գործողություններ են իրականացնում»,-գրել է Հակոբ Կարապետյանը։

  • Կիսվել: