Անվճար տրանսպորտային երթևեկության ժամանակն ավարտվում է, հատուկ ուզում եմ նախազգուշացնել, որ հետո բողոքները չլինեն. Ավինյան
Վեց ամիսը բավարար ժամանակ էր, որպեսզի հասկանանք, թե ինչ խնդիրներ ունենք միասնական տոմսային համակարգի հետ կապված, Երևանի քաղաքապետարանի գործակարգավորական նիստի ընթացքում հայտարարեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
Նրա խոսքով՝ 6 ամիսը բավարար ժամանակ էր նաև հասկանալու համար, որ երևանցիների մեծ մասը շատ պատասխանատու է վերաբերվում տրանսպորտային վճարումներին։
«Բայց նաև ունենք քաղաքացիներ, ովքեր մտածում են, թե եկել է անվճար տրանսպորտային երթևեկության ժամանակը։ Հարգելի՛ քաղաքացիներ, այդ ժամանակն ավարտվում է։
Հատուկ ուզում եմ նախազգուշացնել, որ օրենսդրական փաթեթ է քննարկվելու ԱԺ-ում, որը հստակ տուգանք է նախատեսում տրանսպորտային միջոցից օգտվելիս չվճարելու համար»,-ասաց Ավինյանը։