կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Աններելի է, որ ասում են Առուշ Առուշանյանը մարտական գործողությունների չի մասնակցել․ Շուռնուխի բնակիչ

Աններելի է, որ ասում են Առուշ Առուշանյանը մարտական գործողությունների չի մասնակցել․ Շուռնուխի բնակիչ

Կարիք չկա մեր տղային՝ Առուշին այդքան երկար փակի տակ պահեն, ախր մենք  էլ արժեք ունենք, որ կարողացել ենք ընտրել մեր արժանապատիվին։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Շուռնուխ համայնքի բնակիչ Արարատ Աղաբեկյանը, ով այս պահին ներկա է՝  Գորիսի համայնքի ղեկավար, «Հայաստան» դաշինքի պատգամավոր Առուշ Առուշանյանի դատավարությանը։

«Մարդն ինչքան վախենում է, այդքան իր վախից ավելի շատ ավելորդություններ է թույլ տալիս։ Այսքան ժամանակ Առուշանյանին փակի տակ պահելը, մարդու արածը, նվիրվածությունը հատկապես  պատերազմի ժամանակ չգնահատելն աններելի է,  իմ համար  հատկապես աններելին այն է, որ  կանգնեցին ասեցին մարտական գործողություններին չի մասնակցել, Ջեբրայիլում չի եղե , ու էդպես քանի հրամանատարների գլխին գործ սարքեցին»,- նշեց Արարատ Աղաբեկյանը։  

  • Կիսվել: