Աննախադեպ թվով ոստիկաններ փակել են Մելիք Ադամյան փողոցը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ադամները Կառավարության շենքի դիմաց են, որտեղ մեծ թվով սևբերետավորներ ու ոստիկանական ուժեր են բերվել։
Ոստիկանները մեծ շղթա են կազմել Կառավարության շենքի շուրջ և արգելվում է լրագրողներին մոտենալ կառավարության մուտքին։ Նշենք, որ ոստիկանական ուժերը զինված են մահակներով ու վահաններով։
Նշենք, որ այժմ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժման մասնակիցները հավաքվում են Կառավարության շենքի դիմաց, որտեղ ժամը 11-ին նախատեսված է կառավարության հերթական նիստը:
Տեսանյութն՝ այստեղ