Աննա Վարդապետյանի գլխավորությամբ դատախազության աշխատակիցները հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, տեղակալները, Գլխավոր դատախազության ստորաբաժանումների ղեկավարները և աշխատակազմի ներկայացուցիչները Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ այսօր այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: