չորեքշաբթի, օգոստոս 12
12 / 8 / 2026
Աննա Հակոբյանը դստեր հետ այցելել է Ամասիայի մանկական արվեստի դպրոց (լուսանկարներ, տեսանյութ)

Աննա Հակոբյանը դստեր հետ այցելել է Ամասիայի մանկական արվեստի դպրոց (լուսանկարներ, տեսանյութ)

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը դստեր` Արփիի ուղեկցությամբդ եկտեմբերի 15-ին այցելել է Շիրակի մարզի «Ամասիայի մանկական արվեստի դպրոց» ՊՈԱԿ: 

Դպրոցի սաները վարչապետի տիկնոջը ներկայացրել են իրենց ստեղծագործությունները, նկարչական և ասեղնագործության բաժինների ձեռքի աշխատանքների ցուցահանդեսը: 

Վարչապետի տիկինը հետևել է տեղում իրականացվող նկարչական գործնական աշխատանքին, զրուցել երեխաների հետ: 

Աննա Հակոբյանը մասնակցել է նաև համերգային ծրագրի` որի ընթացքում հնչել են երաժշտական վոկալ-գործիքային կատարումներ, ցուցադրվել են պարային համարներ: 

Համերգային ծրագրից հետո վարչապետի տիկինը շրջել է դպրոցում, ծանոթացել պայմաններին: Դպրոցի տնօրեն Ջեմմա Մանուկյանը ներկայացրել է նաև առաջիկա ծրագրերը: 

Ամասիայի մանկական արվեստի դպրոցը հիմնադրվել է 1964 թվականին: Այժմ դպրոցը գործում է նոր վերանորոգված շենքում` ապահովված անհրաժեշտ գույքով և երաժշտական գործիքներով: Դպրոցն ունի շուրջ 130 աշակերտ, 5 երաժշտական, 3 արվեստի խմբեր:

  • Կիսվել: