չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Աննա Հակոբյանը Բեռլինում այցելել է Թումո կենտրոն

Աննա Հակոբյանը Բեռլինում այցելել է Թումո կենտրոն

Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, դստեր՝ Շուշան Փաշինյանի հետ այցելել է Բեռլինում գտնվող Թումո կենտրոն։

Վարչապետի տիկինը մասնաճյուղի տնօրեն Պավել Մորդելի ուղեկցությամբ շրջել է կենտրոնում, ծանոթացել աշխատանքին։ Տնօրեն Մորդելը Աննա Հակոբյանին է ներկայացրել կենտրոնի մասնագիտական ուղղությունները, որոնք հասնում են մեկ տասնյակի՝ ծրագրավորում, անիմացիա, գրաֆիկական դիզայն, 3D մոդելավորում, ռոբոտաշինություն, խաղերի, ֆիլմերի ստեղծում և այլն։

Բեռլինի պատմական Շառլոտենբուրգ թաղամասում գտնվող Թումոն բացվել է 2020 թվականի նոյեմբերին: Պաշտոնական բացումը, սակայն, 2021-ին է տեղի ունեցել։ Թումո Բեռլինի համար կառուցվել է 4 հարկ ունեցող նոր շենք։ Սա Թումոյի 5-րդ միջազգային կոնտրոնն է, որտեղ անվճար սովորում է շուրջ 1200 սան։

Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, դստեր և տնօրեն Մորդելի ուղեկցությամբ շրջել է բոլոր հարկերում ու լսարաններում, հետևել դասապրոցեսին, զրուցել սաների հետ։ Թումոն կենտրոններ ունի Հայաստանում, Արցախում և աշխարհի 6 երկրներում՝ Ռուսաստանում, Ֆրանսիայում՝ 2 կենտրոն, Լիբանանում, Գերմանիայում, Ալբանիայում, Ուկրաինայում։

  • Կիսվել: