շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Անմտություն է Ղազախստանում կատարվողը 2018-ին Հայաստանում տեղի ունեցած հեղափոխության հետ համեմատելը․ Չախոյան

Անմտություն է Ղազախստանում կատարվողը 2018-ին Հայաստանում տեղի ունեցած հեղափոխության հետ համեմատելը․ Չախոյան

Այն ինչ կատարվում է այս օրերին Ղազախստանում, պարզապես անմտություն է համեմատել Հայաստանում 2018-ին տեղի ունեցած Հեղափոխության հետ։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը։

<<Ոմանք գիտակցաբար փորձում են զուգահեռներ անցկացնել այս պրոցեսների միջև՝ բնականաբար քաղաքական դիվիդենտներ շահելու նպատակով։ Սակայն համացանցում հրապարակված զինված ցուցարարների՝ ոստիկանական ու զինվորական ուժերի հետ բախումների կադրերն ու ահաբեկչական խմբավորումների ներթափանցման մասին լուրերը ավելի քան բացահայտ են դարձնում այն ամենը, ինչ կատարվում է Ղազախստանում։

Պարզապես միամտություն է տրվել այն էժան շահարկումներին, որ այն ինչ այս օրերին տեղի ունենում Ղազախստանում, կարելի է համեմատել 2018-ին Հայաստանում տեղի ունեցած Հեղափոխության հետ, որն ընթանում էր բացառապես խաղաղ ցույցերով։ Իհարկե, կարևոր է խաղաղ ցույցերի ու քաղաքական պրոցեսների իրականացումը, սակայն դատապարտելի և անընդունելի են բռնությունն ու զինված բախումները>>,-գրել է Չախոյանը։ 

  • Կիսվել: