հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Անմիջապես հրապարակել ՀՀ-ում գործող կենսաբանական զենքի լաբորատորիաների ցուցակը․«Կամք»-ի հայտարարությունը

Անմիջապես հրապարակել ՀՀ-ում գործող կենսաբանական զենքի լաբորատորիաների ցուցակը․«Կամք»-ի հայտարարությունը

Հայկական Արժեքների Պաշտպանության ԿԱՄՔ հասարակական նախաձեռնությունը հանդես է եկել հայտարարությամբ՝ ՛՛ՀՀ-ում անօրինական գործող ԱՄՆ-ի կենսաբանական լաբորատորիաների սպառնալիքների վերաբերյալ՛՛։

Հայտարարությունը ներկայացնումմենք ստորև.

՛՛Վերջին ամիսներին, նամանավանդ Ռուս֊Ուկրաինական պատերազմի ընթացքից հետո ապացուցված է, որ ԱՄՆ Պենտագոնը Ուկրաինայում ունեցել է տասնյակ կենսաբանական զենքի անօրինական լաբորատորիաներ:

Հայկական Արժեքների Պաշտպանության ԿԱՄՔ Հասարակական Նախաձեռնության ունեցած տեղեկությունների համաձայն՝ նման լաբորատորիաներ գործում են նաև ՀՀ-ում, փաստ, որն անընդունելի է ոչ միայն նրա համար, որ դրանք անօրինական են, թափանցիկ չեն աշխատում, այլև Հայաստանի Հանրապետությանը դնում են մասսայական ոչնչացման սպառնալիքի տակ, ինչպես նաև դնում են աշխարհաքաղաքական շահարկումների և հնարավոր ռեալ վտանգների կիզակետում, չեն ծառայում Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի շահերին:

Հայկական Արժեքների Պաշտպանության Կամք Հասարակական Նախաձեռնությունը դատապարտում է ԱՄՆ կենսաբանական լաբորատորիաների անօրինական գործունեությունը ՀՀ տարածքում և հայտարարում է պայքար դրանց դեմ:

Ինչպես նաև պահանջում է․

1. ՀՀ վարչապետից՝ ՀՀ հանրությանը իրազեկել այս երևույթի մասին, մասնավորապես հրապարակային բացատրություն տալ վրացական պետանվտանգության նախկին նախարար Իգոր Գեորգաձեի կողմից կատարված հայտարարության վերաբերյալ, ըստ որի նաեւ ՀՀ-ում են գործում Ռիչարդ Լուգարի անվան կենսաբանական լաբորատորիաներ:

2. ՀՀ իշխանություններից՝ անմիջապես հրապարակել ՀՀ-ում գործող նման լաբորատորիաների ցուցակը և հանրային խորհուրդ ստեղծել նման կենտրոնների աշխատանքների վերահսկման նպատակով։

3. ԱՄՆ իշխանություններից՝ հայ հանրությանը հրապարակային բացատրություն տալ նման անօրինական գործունեության վերաբերյալ և այս թեմայի շուրջ շանտաժով չխոսել Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի հետ։

4. ՀՀ ռազմավարական դաշնակից ՌԴ իշխանություններից՝ հրապարակային դարձնել ՀՀ-ում գործող ԱՄՆ կենսաբանական լաբորատորիաների մասին տեղեկությունները և հանրությանը իրազեկել դրանցից սպառնացող վտանգների մասին:

Միաժամանակ, հրապարակային դարձնել հայ գործիչների ցուցակը, ովքեր կասկածելի շահերից ելնելով, բոլոր ժամանակներում մասնակցել ու մասնակցում են ՀՀ պետականությանը և առողջապահությանը սպառնացող նման նախագծերին:

Հայկական Արժեքների Պաշտպանության Կամք հասարակական Նախաձեռնությունը նաև կոչ է ուղղում ԶԼՄ-ներին, հայ մտավորականությանը, հասարակական և քաղաքական գործիչներին և համայն հայ ժողովրդին․

1. Հրապարակել և բարձրաձայնել նմանօրինակ երևույթների մասին հասանելի բոլոր տեղեկությունները:
2. Բոլոր կուսակցություններին, քաղաքական և հասարակական միավորումներին, գիտակից անհատներին միանալ Կամքի կողմից մեկնարկվող ՀՀ-ում գործող կենսաբանական և այլ վտանգավոր լաբորատորիաների դատապարտման, բացահայտման և վնասազերծման պայքարին՛՛:

  • Կիսվել: