Ադրբեջանում անխափան աշխատում է միայն Twitter-ը՝ դեպի դուրս քարոզչություն տարածելու համար. Սամվել Մարտիրոսյան
Ադրբեջանում արգելափակվել են գրեթե բոլոր սոցիալական մեդիաները՝ Facebook, Youtube, Whatsapp, TikTok։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանը։
«Անխափան աշխատում է միայն Twitter, քանի որ օգտագործվում է դեպի դուրս քարոզչություն տարածելու համար։ Սա ի գիտություն նաեւ մեր լրատվամիջոցների եւ լրագրողներին, որ պարզ լինի, թե որ հարթակն է այս պահին կարեւոր դրսի լսարանի տեսանկյունից»,- գրել է նա։



