ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Անիպեմզա-«Անի» կայարան ճանապարհահատվածում, Աշոցքի տարածաշրջանում, Ջաջուռի և Քեթիի լեռնանցքներում բուք է

Անիպեմզա-«Անի» կայարան ճանապարհահատվածում, Աշոցքի տարածաշրջանում, Ջաջուռի և Քեթիի լեռնանցքներում բուք է

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ հունվարի 13-ին՝ ժամը 22։30-ի դրությամբ, Չարենցավանի, Հրազդանի, Սևանի, Մարտունիի, Վարդենիսի, Ճամբարակի, Վայքի, Ջերմուկի, Սիսիանի, Գորիսի, Քաջարանի, Մեղրիի տարածաշրջաններում, Սարավանի լեռնանցքում և Տիգրանաշենի ոլորաններում ձյուն է տեղում։

՛՛Անիպեմզա-«Անի» կայարան ճանապարհահատվածում, Աշոցքի տարածաշրջանում, Ջաջուռի և Քեթիի լեռնանցքներում բուք է։

Ձյան և բքի պատճառով Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մարդատար տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։
Ուշի-Արտաշավան, Մաստարա-Լանջիկ ավտոճանապարհները, Աշոցքի տարածաշրջանի ճանապարհները, Ջաջուռի, Քեթիի և Մեղրիի լեռնանցքները դժվարանցանելի են ծանրաքաշ և կցորդով տրանսպորտային միջոցների համար։

Ապարանի, Արագածի, Տաշիրի, Թալինի տարածաշրջանների ավտոճանապարհներին, Ուշի-Արտաշավան, Սպիտակ-Լուսաղբյուր, Ստեփանավան-Թումանյան ճանապարհահատվածներին և Ստեփանավանի ոլորաններում տեղ-տեղ մերկասառույց է:

Անիի տարածաշրջանում և Մեղրիի լեռնանցքում խիտ մառախուղ է, տեսանելիությունը՝ 20 մետր։ Սևանի կղզուց մինչև Հրազդան մառախուղ է, տեսանելիությունը՝ 100-150 մետր։
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:
Հարգելի՛ վարորդներ, հորդորում ենք լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով՛՛,-հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։

  • Կիսվել: